Ծիրանով կարկանդակ

1 час 15 минуты
Այս հիանալի կարկանդակը կարող եք պատրաստել նաև դեղձով, սալորով կամ այլ նախընտրելի մրգով:
Բաղադրիչներ
- 700 գ ծիրան
- 180 գ կարագ
- 250 գ շաքարավազ
- 3 հատ ձու
- 10 գ փխրեցուցիչ
- 500 գ ալյուր
Պատրաստման եղանակը
- Շաքարավազը և հալեցրած կարագը խառնել:

- Ավելացնել ձու և ձեռքի հարիչով հարել:

- Այնուհետև ավելացնել մաղված ալյուր, փխրեցուցիչ, և խմոր հունցել:

- Խմորից առանձնացնել 2/3 հատվածը, լցնել ջեռոցի ջերմակայուն ամանի մեջ, հավասարաչափ տարածել և վրան պատառաքաղով ծակծկել:

- Ծիրանը կտրատել, լցնել այդ խմորի վրա:

- Խմորի մնացած մասը գրտնակել, երկարավուն կտորների կտրատել, և դրանցով ցանցի պես ծածկել ծիրանի կտորները:

- Թխել 40-45 րոպե 180 oC-ում:
- Մատուցելիս կարկանդակի վրա շաքարի փոշի շաղ տալ:

Բարի ախորժակ
