Այս կարկանդակի կողքով անտարբեր անցնել չի լինի

Ծիրանով կարկանդակ
1 ժամ 15 րոպե
Այս հիանալի կարկանդակը կարող եք պատրաստել նաև դեղձով, սալորով կամ այլ նախընտրելի մրգով:

Բաղադրիչներ

  • 700 գ ծիրան
  • 180 գ կարագ
  • 250 գ շաքարավազ
  • 3 հատ ձու
  • 10 գ փխրեցուցիչ
  • 500 գ ալյուր

Պատրաստման եղանակը

1 Շաքարավազը և հալեցրած կարագը խառնել:
2 Ավելացնել ձու և ձեռքի հարիչով հարել:
3 Այնուհետև ավելացնել մաղված ալյուր, փխրեցուցիչ, և խմոր հունցել:
4 Խմորից առանձնացնել 2/3 հատվածը, լցնել ջեռոցի ջերմակայուն ամանի մեջ, հավասարաչափ տարածել և վրան պատառաքաղով ծակծկել:
5 Ծիրանը կտրատել, լցնել այդ խմորի վրա:
6 Խմորի մնացած մասը գրտնակել, երկարավուն կտորների կտրատել, և դրանցով ցանցի պես ծածկել ծիրանի կտորները:
7 Թխել 40-45 րոպե 180 oC-ում:
8 Մատուցելիս կարկանդակի վրա շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.