Բաղադրատոմսեր Թխվածքներ

Այս թխվածքաբլիթները սիրում են բոլորը

Փխրուն թխվածքաբլիթներ
Այս անուշաբույր բլիթները Ձեզ կհիշեցնեն մանկության համը:

Բաղադրիչներ

  • 70 մլ կաթ
  • 140 գ շաքարավազ
  • 1 հատ ձու
  • 80 գ կարագ
  • +/-320 գ ալյուր
  • 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 պտղունց աղ
  • 1 թեյի գդալ վանիլային շաքար

Պատրաստման եղանակը

  • Կաթի մեջ ավելացնել շաքարավազ, աղ, վանիլային շաքար, դնել միջին ուժգնությամբ կրակի վրա և տաքացնել այնքան, մինչև շաքարավազը կլուծվի:
  • Զանգվածը թողնել, որ սառչի:
  • Թավայի մեջ հարել փափուկ կարագը և ձուն այնքան ժամանակ, մինչև կստացվի միասեռ զանգված: Այնուհետև ավելացնել կաթով զանգվածը և կրկին խառնել:
  • Ալյուրը  և փխրեցուցիչը խառնել և մաղելով՝ աստիճանաբար ավելացնել ընդհանուր զանգվածի մեջ:
  • Խմորը երկար խառնել հարկավոր չէ, հակառակ դեպքում բլիթները կոշտ կստացվեն: Արդյունքում ստացվում է փափուկ և ձեռքերին մի փոքր կպչող խմոր:
  • Խմորը լցնել տոպրակի մեջ և 30-40 րոպե դնել սառնարանում:
  • Այնուհետև խմորը գրտնակել 7-8 մմ հաստությամբ, և շրջաններ կտրել:
  • Թխել  10-12 րոպե 200oC-ում:
  • Մատուցելիս բլիթների վրա շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ