Աղցաններ Բաղադրատոմսեր

Ծաղկակաղամբով աղցան: Այն պարզապես չի կարող համեղ չլինել

Ծաղկակաղամբով աղցան
20 минуты
Զարդարե՛ք Ձեր սեղանն այս յուրահատուկ աղցանով:

Բաղադրիչներ

  • 1 կգ ծաղկակաղամբ
  • 1 լ ջուր
  • 3-4 ատամիկ սխտոր
  • 1 կապ սամիթ
  • 100-150 գ մայոնեզ
  • 2 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

  • Ծաղկակաղամբը լվանալ և մասերի բաժանել:
  • Ծաղկակաղամբի վրա տաք ջուր լցնել, ավելացնել աղ, տարան կափարիչով ծածկել և 5-6 ժամ այդպես թողնել:
  • Սոուսը պատրաստելու համար մայոնեզի մեջ ավելացնել ճզմված սխտոր, մանր կտրատված սամիթ և խառնել:
  • Ծաղկակաղամբը հանել ջրից, սոուսը լցնել վրան և խառնել:
  • Աղցանը 2-3 ժամ թողնել, որպեսզի սոուսը ներծծվի, ապա համտեսել:
Բարի ախորժակ