Ծաղկակաղամբով աղցան: Այն պարզապես չի կարող համեղ չլինել

Ծաղկակաղամբով աղցան
20 րոպե
Զարդարե՛ք Ձեր սեղանն այս յուրահատուկ աղցանով:

Բաղադրիչներ

  • 1 կգ ծաղկակաղամբ
  • 1 լ ջուր
  • 3-4 ատամիկ սխտոր
  • 1 կապ սամիթ
  • 100-150 գ մայոնեզ
  • 2 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

1 Ծաղկակաղամբը լվանալ և մասերի բաժանել:
2 Ծաղկակաղամբի վրա տաք ջուր լցնել, ավելացնել աղ, տարան կափարիչով ծածկել և 5-6 ժամ այդպես թողնել:
3 Սոուսը պատրաստելու համար մայոնեզի մեջ ավելացնել ճզմված սխտոր, մանր կտրատված սամիթ և խառնել:
4 Ծաղկակաղամբը հանել ջրից, սոուսը լցնել վրան և խառնել:
5 Աղցանը 2-3 ժամ թողնել, որպեսզի սոուսը ներծծվի, ապա համտեսել:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.