Բաղադրատոմսեր Թխվածքներ

«Ինչպե՞ս բարձրացբել տրամադրությունը»: Պատրաստե՛ք այս հիանալի տորթից

Մոշով տորթ
1 час 30 минуты
Թթվասերային կրեմով շատ համեղ տորթ, որը պատրաստելու համար շատ ջանք հարկավոր չէ:

Բաղադրիչներ

Խմոր

  • 140 գ ալյուր
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 2 հատ ձու
  • 200 գ կարագ
  • 1 տուփ խտացրած կաթ

Կրեմ

  • 400 գ թթվասեր (21% և ավել յուղայնությամբ)
  • 160-180 գ շաքարի փոշի կամ շաքարավազ

Լրացուցիչ

  • մոշ

Պատրաստման եղանակը

  • Փափուկ կարագը և խտացրած կաթը միասին խառնել:
  • Ավելացնել ձուն, և զանգվածը կրկին խառնել:
  • Այնուհետև ավելացնել մաղված ալյուրը և փխրեցուցիչը:
  • Ստացվում է ծորացող խմոր:  
  • Ձևամանը (22 սմ) ծածկել յուղաթերթով, խմորը լցնել մեջը և թխել մոտ 30 րոպե 180օC-ում:
  • Պատրաստի տորթը թողնել, որ հովանա:
  • Կրեմը պատրաստելու համար միասին հարել թթվասերը և շաքարի փոշին:
  • Տորթը բաժանել 2 շերտի, իսկ հետո այն ամբողջությամբ կրեմով պատել:
  • Տորթը 2-3 ժամ թողնել, որպեսզի կրեմը ներծծվի: Վերջում ձևավորել մոշով:
Բարի ախորժակ