Նարնջով և գազարով հյութ

30 րոպե
Համատեղենք օգտակարը և համեղը:
Բաղադրիչներ
- 1 հատ նարինջ
- 1 հատ գազար
- 2-3 ճաշի գդալ մեղր
- ջուր
Պատրաստման եղանակը
1 Գազարը մեծ կտորներով կտրատել, վրան 0.5 լ ջուր լցնել և եփել մինչև պատրաստի լինելը:

2 Քերել նարնջի կեղևը (միայն նարնջագույն մասը), ավելացնել գազարով զանգվածի մեջ և ևս 1 րոպե եփել:

3 Նարնջի կեղևը հանել, շրջաններով կտրել: Եթե նարնջի կտրոների մեջ կորիզներ լինեն, ապա դրանք հարկավոր է հեռացնել:

4 Նարինջը, գազարով զանգվածը և մեղրը բլենդերով հարել:

5 Այս զանգվածի մեջ 0.5-1 լ ջուր ավելացնել, 2-3 ժամ դնել սառնարանում և նոր ըմպել:

Բարի ախորժակ