Մոշով տորթ

1 час 30 минуты
Թթվասերային կրեմով շատ համեղ տորթ, որը պատրաստելու համար շատ ջանք հարկավոր չէ:
Բաղադրիչներ
Խմոր
- 140 գ ալյուր
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 2 հատ ձու
- 200 գ կարագ
- 1 տուփ խտացրած կաթ
Կրեմ
- 400 գ թթվասեր (21% և ավել յուղայնությամբ)
- 160-180 գ շաքարի փոշի կամ շաքարավազ
Լրացուցիչ
- մոշ
Պատրաստման եղանակը
- Փափուկ կարագը և խտացրած կաթը միասին խառնել:

- Ավելացնել ձուն, և զանգվածը կրկին խառնել:
- Այնուհետև ավելացնել մաղված ալյուրը և փխրեցուցիչը:

- Ստացվում է ծորացող խմոր:
- Ձևամանը (22 սմ) ծածկել յուղաթերթով, խմորը լցնել մեջը և թխել մոտ 30 րոպե 180օC-ում:

- Պատրաստի տորթը թողնել, որ հովանա:
- Կրեմը պատրաստելու համար միասին հարել թթվասերը և շաքարի փոշին:

- Տորթը բաժանել 2 շերտի, իսկ հետո այն ամբողջությամբ կրեմով պատել:

- Տորթը 2-3 ժամ թողնել, որպեսզի կրեմը ներծծվի: Վերջում ձևավորել մոշով:

Բարի ախորժակ
