Փխրուն թխվածքաբլիթներ

Այս անուշաբույր բլիթները Ձեզ կհիշեցնեն մանկության համը:
Բաղադրիչներ
- 70 մլ կաթ
- 140 գ շաքարավազ
- 1 հատ ձու
- 80 գ կարագ
- +/-320 գ ալյուր
- 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 պտղունց աղ
- 1 թեյի գդալ վանիլային շաքար
Պատրաստման եղանակը
1 Կաթի մեջ ավելացնել շաքարավազ, աղ, վանիլային շաքար, դնել միջին ուժգնությամբ կրակի վրա և տաքացնել այնքան, մինչև շաքարավազը կլուծվի:

2 Զանգվածը թողնել, որ սառչի:
3 Թավայի մեջ հարել փափուկ կարագը և ձուն այնքան ժամանակ, մինչև կստացվի միասեռ զանգված: Այնուհետև ավելացնել կաթով զանգվածը և կրկին խառնել:

4 Ալյուրը և փխրեցուցիչը խառնել և մաղելով՝ աստիճանաբար ավելացնել ընդհանուր զանգվածի մեջ:

5 Խմորը երկար խառնել հարկավոր չէ, հակառակ դեպքում բլիթները կոշտ կստացվեն: Արդյունքում ստացվում է փափուկ և ձեռքերին մի փոքր կպչող խմոր:

6 Խմորը լցնել տոպրակի մեջ և 30-40 րոպե դնել սառնարանում:

7 Այնուհետև խմորը գրտնակել 7-8 մմ հաստությամբ, և շրջաններ կտրել:

8 Թխել 10-12 րոպե 200oC-ում:

9 Մատուցելիս բլիթների վրա շաքարի փոշի շաղ տալ:

Բարի ախորժակ