Կարտոֆիլային սենդվիչներ: Յուրօրինակ, հետաքրիր, բայց պարզ և համեղ ուտեստ

Կարտոֆիլով սենդվիչ-կոտլետ
1 ժամ 30 րոպե
Այս կարտոֆիլային սենդվիչ-կոտլետները պատրաստելով՝ շատերին կզարմացնեք:

Բաղադրիչներ

  • 700 գ կարտոֆիլ
  • 1 հատ ձու
  • 50 գ պաքսիմատ
  • աղ
  • պղպեղ
  • այլ համեմունքներ (ըստ ցանկության)

Միջուկ

  • 1 հատ լոլիկ
  • 150 գ պանիր
  • 150 գ  խոզապուխտ

Պատրաստման եղանակը

1 Կարտոֆիլը խաշել և լավ ճզմել: Զանգվածը թողնել, որ սառչի:
2 Ավելացնել աղ, պղպեղ, այլ համեմունքներ, պաքսիմատ, ձու և լավ խառնել:
3 Տախտակի վրա յուղաթերթ փռել, ձեռքերը ձեթոտել, և կարտոֆիլային զանգվածից որոշ մաս առանձնացնելով՝ 2 շրջան պատրաստել (5-7 մմ հաստությամբ):
4 Շրջաններից մեկի վրա նախ պանիր դնել, ապա՝ լոլիկ, իսկ հետո խոզապուխտ և կրկին պանիր: Վերջում ծածկել մյուս շրջանով, կողքերը փակել:
5 Մնացած ողջ զանգվածից նման կոտլետներ պատրաստել:
6 Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, և 2 կողմից տապակել կարտոֆիլային կոտլետները: Տապակելու ընթացքում թավան ծածկել կափարիչով:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.