«Ինչպե՞ս բարձրացբել տրամադրությունը»: Պատրաստե՛ք այս հիանալի տորթից

Մոշով տորթ
1 ժամ 30 րոպե
Թթվասերային կրեմով շատ համեղ տորթ, որը պատրաստելու համար շատ ջանք հարկավոր չէ:

Բաղադրիչներ

Խմոր

  • 140 գ ալյուր
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 2 հատ ձու
  • 200 գ կարագ
  • 1 տուփ խտացրած կաթ

Կրեմ

  • 400 գ թթվասեր (21% և ավել յուղայնությամբ)
  • 160-180 գ շաքարի փոշի կամ շաքարավազ

Լրացուցիչ

  • մոշ

Պատրաստման եղանակը

1 Փափուկ կարագը և խտացրած կաթը միասին խառնել:
2 Ավելացնել ձուն, և զանգվածը կրկին խառնել:
3 Այնուհետև ավելացնել մաղված ալյուրը և փխրեցուցիչը:
4 Ստացվում է ծորացող խմոր:  
5 Ձևամանը (22 սմ) ծածկել յուղաթերթով, խմորը լցնել մեջը և թխել մոտ 30 րոպե 180օC-ում:
6 Պատրաստի տորթը թողնել, որ հովանա:
7 Կրեմը պատրաստելու համար միասին հարել թթվասերը և շաքարի փոշին:
8 Տորթը բաժանել 2 շերտի, իսկ հետո այն ամբողջությամբ կրեմով պատել:
9 Տորթը 2-3 ժամ թողնել, որպեսզի կրեմը ներծծվի: Վերջում ձևավորել մոշով:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.