Բաղադրիչներ
600 գ խաշած կարտոֆիլ
30 գ կարագ
աղ
սև և կարմիր պղպեղներ
սամիթ
մաղադանոս
600 գ աղացած միս
1 ձու
50 գ պաքսիմատ
1 գլուխ սոխ
սխտորի փոշի
150 գ չերրի լոլիկ
60 գ պանիր
Սոուսի համար`
40 գ մանանեխ
150 մլ սերուցք
աղ
սև պղպեղ
Կաղապարի չափը` 26 սմ
Պատրաստման եղանակը
Խաշած կարտոֆիլին ավելացնել կարագ, աղ, սև պղպեղ, մանրացրած սամիթ և լավ ճզմել: Կաղապարի ներսը պատել կարագով, կարտոֆիլը լցնել և հավասարապես տարածել
Աղացած մսին ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի, պաքսիմատ, մանրացրած սոխ, ձու և լավ խառնել: Գնդիկներ ձևել, շարել կարտոֆիլի վրա: Լոլիկները բաժանել 2 մասի և ավելացնել մյուս բաղադրիչներին (1 կոլոլակ, 1 լոլիկ և այսպես շարունակ)
Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է սերուցքն ու մանանեխը խառնել իրար, ավելացնել աղ, սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել ընդհանուր ուտեստին: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե
Ավելացնել քերած պանիր և ևս 10 րոպե թողնել ջեռոցում
Զարդարեք մանրացրած մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ