Ֆանտաստիկ ուտեստ` հարուստ համային և գունային գամմայով: Խոզի միսը` բանջարեղենով

Բաղադրիչներ

1 կգ խոզի փափկամիս

2 գլուխ սոխ

1 թ/գ աղ

1 թ/գ համեմի աղացած սերմ

1 թ/գ սև պղպեղ

1-2 ճ/գ ձիթայուղ

3 գունավոր պղպեղ

1 ցողուն պրաս սոխ

200 գ սունկ

700 գ կարտոֆիլ

200 գ պանիր + 2 ճ/գ մայոնեզ

200 գ սերուցքային պանիր

1 ձու

Սոուսի համար`

0,5 թ/գ աղ

1 թ/գ սև և կարմիր պղպեղներ

1 թ/գ ուրց

2 ճ/գ ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Միսը միջին մեծությամբ կտրատել, ավելացնել սոխ, աղ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ, ձիթայուղ, լավ խառնել և 10-20 րոպե թողնել

Պղպեղները, պրաս սոխը, սունկը միջին մեծությամբ կտրատել, լցնել ջեռոցի թավայի մեջ

Ավելացնել միսը, լավ խառնել, ավելացնել բարակ կտրատած կարտոֆիլ, լավ խառնել

Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է աղը, սև և կարմիր պղպեղնորը, ուրցը, ձիթայուղը խառնել իրար, ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ խառնել։ Ծածկել փայլաթիթեղով և դնել 220°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Քերած պանրին ավելացնել մայոնեզ, սերուցքային պանիր, 1 ձու, լավ խառնել, լցնել ուտեստի վրա և ևս 15-20 րոպե թողնել ջեռոցում

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում