Բաղադրիչներ
500 գ հավի աղացած միս
200 գ սերուցք
1 ձու
1 գլուխ սոխ
մաղադանոս
200 գ հալած պանիր
300 գ սունկ
50 գ կարագ
1-2 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
հավի համեմունք
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, հավի համեմունք, ձու, լավ խառնել` մաս-մաս ավելացնելով սերուցք (ստացվում է կպչուն խմորի պես զանգված)

Ավելացնել մաղադանոս, լավ խառնել: Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, սսացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15-20 րոպե

Սնկից մի քանի հատ առանցնացնել, տապակել զարդարելու համար

Սոխը մանրացնել, 3 րոպե տապակել կարագով: Սնկի մնացած մասը մանր կտրատել և ավելացնել սոխին: Լավ տապակել և վերցնել կրակից

Ավելացնել հալած պանիր, սև պղպեղ, աղ` ըստ անհրաժեշտության, մանրացրած սխտոր և լավ խառնել

Մսային շերտը բաժանել 2 մասի և ըստ շերտերի` քսել սնկով կրեմը

Բաժանել քառակուսի մասերի, զարդարել տապակած սնկով, մաղադանոսով և մատուցել )))

Բարի ախորժակ