Ֆանտաստիկ խմորեղեն, որի թե՛ պատրաստումը, թե՛ ըմբոշխնումը պարզապես վայելք է: Բրաունիի ամենապարզ բաղադրատոմսը

Բաղադրիչներ

65 գ կակաո

150 գ ձեթ

3 ձու

300 գ շաքարավազ

85 գ ալյուր

¾ թ/գ աղ

1 թ/գ վանիլին կամ վանիլի էսենցիա

Կաղապարի չափը` 20*20 սմ

Պատրաստման եղանակը

3 ձվին ավելացնել 300 գ շաքարավազ (քիչ լցնելու դեպքում թխվածքի երեսը չի փայլի)

Ավելացնել աղ, վանիլին կամ վանիլի էսենցիա հարել այնքան, որ շաքարավազը լավ լուծվի (ամբողջ ընթացքը մոտ 20 րոպե)

Կակաոյին ավելացնել ձեթ, լավ խառնել, ավելացնել ընդհանուր խմորին և հարել

Ավելացնել ալյուր, հարել ևս 3-4 րոպե, ապա գդալով խառնել, լցնել կաղապարի մեջ և դնել 170°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Թողեք սառչի, այնուհետև մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում