Ֆանտաստիկ է` այսքան քիչ բաղադրիչներ և այսքան համեղ ու գեղեցիկ նախուտեստ: Սնկով և շերտավոր խմորով նախուտեստ

Բաղադրիչներ

20 մլ ձեթ

250 գ սունկ

100 գ սոխ

աղ

սև պղպեղ

100 գ թթվասեր

150 գ պանիր

շերտավոր խմոր

1 ձու

Պատրաստման եղանակը

Սունկը կտրատել, տապակել 2-3 րոպե, ավելացնել մանրացրած սոխ, աղ, սև պղպեղ և թողնել 3-4 րոպե

Ավելացնել թթվասեր, թողնել 3-4 րոպե և վերցնել կրակից

Շերտավոր խմորը բաժանել քառակուսիների, յուրաքանչյուրի վրա 1 ճ/գ տապակած սունկ դնել, քերած պանիր ավելացնել, անկյուններից 2-ը եռանկյունաձև միացնել իրար

2 եզրերը նույնպես միացնել իրար: Ձու քսել յուրաքանչյուրի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Կարող եք վայելել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում