Ֆանտաստիկ բաղադրատոմս` չափազանց հեշտ, արագ պատրաստվող և ախորժելի: Կոլոլակները` ջեռոցում

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

1 գազար

½ կաղամբ

600 գ աղացած միս

մաղադանոս

1/2  թ/գ աղ, սև պղպեղ, քրքում

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ, օրեգանո

2 ատամիկ սխտոր

150 մլ տոմատի մածուկ

100 գ պանիր

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել 2 րոպե, ավելացնել մանր կտրատած կաղամբ, 0,5 թ/գ աղ, թողնել 5-7 րոպե և վերցնել կրակից

Ավելացնել աղացած միս, մանրացրած մաղադանոս, աղ, սև և կարմիր պղպեղներ, քրքում, օրեգանո, ճզմած սխտոր և լավ խառնել

Ստացված զանգվածից գնդիկներ ձևել, 2 կողմից 3-4 րոպե տապակել

Տեղափոխել հրակայուն տարայի մեջ, ավելացնել տոմատի մածուկ, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում