Բաղադրիչներ
3 խաշած կարտոֆիլ
1 գլուխ սոխ
500 գ սունկ
3-4 մարինացված վարունգ
500 գ հավի կամ խոզի խաշած փափկամիս
մայոնեզ
աղ
սև պղպեղ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, լցնել մատուցվող ափսեյի մեջ, համեմել աղով, սև պղպեղով և մայոնեզ քսել
Ավելացնել մանրացրած միսը, մայոնեզ քսել
Մարինացված վարունգն անցկացնել քերիչով և ավելացնել աղցանին: Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել և ավելացնել աղցանին
Սունկը կտրատել, տապակել և ավելացնել աղցանին
Զարդարել մանրացրած մաղադանոսով և մատուցել )))
Բարի ախորժակ