Բաղադրիչներ
500 գ տավարի միս
300 գ խոզի միս
3 կտոր հաց
5-6 ճ/գ կաթ
1 գլուխ սոխ
1 ատամիկ սխտոր
աղ, սև պղպեղ
Սոուսի համար`
1 ճ/գ ալյուր
1 ճ/գ կարագ
10 % 250 գ սերուցք
300 գ մսային արգանակ
1 թ/գ մանանեխ
2 թ/գ սոյայի սոուս
աղ, սև պղպեղ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
2 տեսակի մսերը խառնել իրար, ավելացնել սոխ, սխտոր, կաթով թրջած հաց և աղել: Ավելացնել աղ, սև պղպեղ, լավ խառնել և գնդիկներ ձևել
2 կողմից մի քանի րոպե տապակել
Թավայի մեջ ալյուր լցնել, ավելացնել կարագ` խառնելով թողնել 1 րոպե
Ավելացնել մսային արգանակ, խառնել, ավելացնել սերուցք, մանանեխ, խառնել, թողնել 2 րոպե
Ավելացնել սոյայի սոուս, տապակած միսը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 10-15 րոպե
Ավելացնել աղ, սև պղպեղ, մաղադանոս և վերցնել կրակից
Բարի ախորժակ