Օրիգինալ կարտոֆիլային գնդիկներ

Բաղադրություն

  • 2 մեծ կարտոֆիլ,
  • 2 հատ հալեցրած պանրիկ (100 գ),
  • 2 հատ ձու,
  • աղ,
  • սխտորի փոշի,
  • 4 ճաշի գդալ չորահաց (պաքսիմատ),
  • 1 ճաշի գդալ քունջութ,
  • 2 ճաշի գդալ,
  • օրեգանո:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խաշել և խաշվելուց հետո քերիչով անցկացնել:

Պանրիկը սառեցնել, քերիչի վրա ձեթ քսել, և դրանից հետո նոր քերիչով անցկացնել պանրիկը:

Ձուն խաշել, հետո քերիչով անցկացնել:

Միավորել կարտոֆիլը, պանրիկը, ձուն, ավելացնել աղ, սխտորի փոշի և լավ խառնել:

Այս զանգվածից գնդիկներ պատրաստել:

Չորահացի մեջ ավելացնել քունջութ, օրեգանո, ձեթ և լավ խառնել:

Գնդիկները թաթախել պաքսիմատի մեջ, շարել թավայի մեջ  և եփել ջեռոցում 180 ջերմաստիճանում 15 րոպե:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում