Բաղադրությունը
- 400 գ կաղամբ,
- 100 գ եգիպտացորեն,
- 1 հատ կանաչ խնձոր,
- 1 հատ վարունգ,
- սամիթ,
- 3-4 ճաշի գդալ թթվասեր,
- աղ,
- պղպեղ,
- 1 ճաշի գդալ լիմոնի հյութ:
Պատրաստման եղանակը
Կաղամբը և վարունգը երկար և բարակ կտրել:
Խնձորի կեղևը մաքրել, կրկին բարակ և երկար կտրել, և վրան լիմոնի հյութ լցնել, որպեսզի չմգանա:
Խառնել կտրատված բաղադրիչները, ավելացնել եգիպտացորեն, մանր կտրատված սամիթ, աղ, պղպեղ, թթվասեր և լավ խառնել:
Բարի ախորժակ