Քաղցրահամ բուլկիներ

Բաղադրությունը

  • 1 բաժակ գոլ կաթ,
  • 1 հատ ձու,
  • 1 պտղունց աղ,
  • 1 սուրճի բաժակ ձեթ,
  • 3 ճաշի գդալ շաքարավազ ,
  • 1 թեյի գդալ խմորիչ,
  • վանիլ ,
  • մոտ 400 գ ալյուր:

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղով անցկացնել, ավելացնել շաքարավազը, աղը, խմորիչը և խառնել: Այնուհետև ավելացնել կաթը, ձուն և կրկին խառնել:

Երբ խմորը գրեթե պատրաստ է, ավելացնել  ձեթը, և խմորը լավ հունցել:

Մեծ գունդ պատրաստել և խմորը թողնել 2 ժամ, որ հասունանա, ապա նորից հունցել, մասերի բաժանել և գնդեր պատրաստել:

Փոքր գնդերը ձեռքով կամ գրդնակով մի փոքր ուղղանկյունաձև բացել, վրան ձեթ քել, շաքարավազ շաղ տալ և ձևավորել:

Ձևավորելու համար նախ 2 կողմից իրար վրա ծալել խմորը, հետո միայն մի կողմից ծալել այնպես, որ մյուս կեսն ամբողջությամբ ծածկվի: Ստացված կոտրը մի փոքր մեջտեղից կտրել և սրտաձև տեսք տալ:

Բոլոր կտորները պատրաստելուց հետո, թողնել որ մի փոքր հանգստանան: Հենց բարձրանան, կտորների երեսին ձու քսել և թխել 250 ջերմաստիճանում: (Թխելուց առաջ թավայի մակերեսին ձեթ քսել)

Թխվելուց հետո բուլկիների երեսին շիրա քսել կամ շաքարի փոշի շաղ տալ:

Պատրաստեց Ռուզաննա Մնացականյանը:

Կիսվել Facebook-ում