Բաղադրիչներ
500 գ հավի կրծքամիս
1 դդմիկ
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
2 լոլիկ
մաղադանոս
3 թ/գ տոմատի մածուկ
250-300 մլ եռման ջուր
աղ
սև պղպեղ
քրքում
քիմիոն
Պատրաստման եղանակը
Սոխը, սխտորը մանրացնել, 2 րոպե տապակել, ավելացնել կտրատած դդմիկ, թողնել 3 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ, թողնել ևս 3 րոպե
Ավելացնել տոմատի մածուկ, միջին մեծությամբ կտրատած հավի կրծքամիս, թողնել 3 րոպե, ավելացնել աղ, սև պղպեղ, քրքում, քիմիոն, եռման ջուր, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել 15-20 րոպե
Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ