Փորձեք պատրաստել հենց այս տարբերակով` ստացվում է շատ համեղ, նուրբ և հյութեղ: Դդդմիկը` սոուսով

Բաղադրիչներ

400 գ դդմիկ

2 ճ/գ ձեթ

Սոուսի համար`

3 ճ/գ թթվասեր

40 մլ ջուր

1 ձու

0,5 ճ/գ ալյուր

1 ատամիկ սխտոր

1/3 թ/գ աղ

սև պղպեղ

սամիթ

Պատրաստման եղանակը

Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է 1 ձվին ավելացնել 0,5 ճ/գ ալյուր, 3 ճ/գ թթվասեր և լավ խառնել

Ավելացնել 40 մլ ջուր, մանրացրած սամիթ, սխտոր, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Դդմիկը կիսալուսնաձև կտրատել, 2 ճ/գ ձեթի մեջ, ուժեղ կրակի վրա՝ խառնելով տապակել (10-13 րոպե)

Ավելացնել սոուսը` խառնելով թողնել 2-3 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում