Բաղադրիչներ
200 գ երշիկ
6 խաշած ձու
150 գ պանիր
3 միջին մեծության թթու վարունգ
4-5 ճ/գ մայոնեզ
սամիթ
նռան հատիկներ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչներն անցկացնել քերիչով: Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ լցնել, ավելացնել երշիկ, մայոնեզ

Ավելացնել ձվի դեղնուցի մի մասը, մայոնեզ

Ավելացնել թթու վարունգ, մայոնեզ, ձվի դեղնուցի 2-րդ մասը, մայոնեզ

Քերած պանրով պատել ամբողջ աղցանը, ավելացնել մայոնեզ

Ձվի սպիտակուցով պատել ամբողջ աղցանը, զարդարել սամիթով և նռան հատիկներով, 30 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ