Փխրուն թխվածքաբլիթներ

1 час 15 минуты
Պատրաստե՛ք այս համեղ թխվածքաբլիթները: Պատրաստման ընթացքը միաժամանակ արագ է և հեշտ:
Բաղադրիչներ
- 80 գ ձեթ
- 90 մլ տաք ջուր
- 1/4 թեյի գդալ աղ
- 50 գ շաքարավազ
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 270 գ ալյուր
Պատրաստման եղանակը
- Մաղված ալյուրը, փխրեցուցիչ, աղը, շաքարավազը խառնել:

- Ձեթի մեջ տաք ջուր լցնել և հարիչով կամ բլենդերով հարել այնքան ժամանակ, մինչև էմուլսիայի պես զանգված կստացվի:
- Ձեթով զանգվածը լցնել ալյուրով զանգվածի մեջ, խառնել, և խմոր հունցել:

- Պատրաստի խմորը ծածկել և մոտ 30 րոպե թողնել, որ հանգստանա:

- Այնուհետև խմորը բաժանել 3 հավասար մասի: Յուրաքանչյուր մասը 5-6մմ հաստությամբ գրտնակել և բաժանել 8 կտորի:

- Թխել մոտ 15 րոպե նախապես տաքացված ջեռոցում (200оC):

- Ցանկության դեպքում, նախքան թխելը, բլիթների վրա կարող եք ձու քսե:լ

Բարի ախորժակ
