Փլավի պատրաստումը կարող է այսքան հեշտ և արագ էլ լինել: Չամիչով փլավ

Բաղադրիչներ

4-5 ճ/գ ձեթ

1-2 գլուխ սոխ

1 հատ գազար

1 թ/գ աղ

1 թ/գ փլավի համեմունք

8-10 հատ ծիրանի չիր

60 գ չամիչ

250 գ բրինձ

ջուր

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ 4-5 ճ/գ ձեթ լցնել, ավելացնել խորանարդաձև կտրատած սոխը,  տապակել 1 րոպե, ավելացնել երկարությամբ կտրատած գազարը և թողնել 2 րոպե

Համեմել աղով, փլավի համեմունքով, լավ խառնել, ավելացնել ծիրանի չիրն ու չամիչը և թողնել 1 րոպե

Ավելացնել լավ լվացած բրինձը, տարածել` ծածկելով տապակված մթերքները

Բրնձից 1 սմ բարձրությամբ` եռման ջուր լցնել և եփել ուժեղ կրակի վրա

Երբ ջուրը գոլորշիանա՝ ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակի վրա 20 րոպե

Մատուցելու ճիշտ ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում