Բաղադրատոմսեր Թխվածքներ

Շոկոլադե կեքս, որը կզարմացնի իր համային վառ համադրությամբ

Բալով շոկոլադե կեքս

Բաղադրիչներ

  • 150 գ ալյուր
  • 3 հատ ձու
  • 170 գ շաքարավազ
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 10 գ վանիլային շաքար
  • 170 գ կարագ
  • 3 ճաշի գդալ կակաո
  • 80-100 գ ընկույզ (ըստ ցանկության)
  • 300-400 գ բալ
  • 50 գ սպիտակ շոկոլադ
  • կոկոսի քերուկ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

  • 3 ձուն, շաքարավազը և վանիլային շաքարը մի քանի րոպե հարել:
  • Ավելացնել փափուկ կարագ:
  • Ալյուրը և կակաոն մաղել, լցնել ձվով զանգվածի մեջ, ավելացնել փխրեցուցիչ, մանր կտրատված ընկույզ,և ամբողջը հարել:
  • Կեքս պատրաստելու համար նախատեսված ձևամանը ծածկել յուղաթղթով: Ձևամանի մեջ լցնել խմորի մի մասը, վրան լցնել բալը, և ծածկել խմորի մնացած մասով:
  • Թխել 40-45 րոպե մոտ 180O C-ում:
  • Կեքսը թողնել, որ սառչի, իսկ այնուհետև այն պատել հալեցրած շոկոլադով, վրան կոկոսի քերուկ շաղ տալ:
Բարի ախորժակ