Փափլիկ բլիթներ: Արդյունքը Ձեզ հաստատ կգոհացնի

Բաղադրությունը

  • 3/4 բաժակ կամ 150 մլ կաթ,
  • 3/4 բաժակ կամ 150 մլ ջուր,
  • +/- 3.5 բաժակ ալյուր,
  • 1.5 թեյի գդալ խմորիչ,
  • 2 ճաշի գդալ շաքարավազ,
  • 0.5 թեյի գդալ աղ,
  • 2 ճաշի գդալ կարագ կամ ձեթ:

Պատրաստման եղանակը

Նախապես տաքացրած և մի փոքր հովացած կաթը և ջուրը լցնել խորը ամանի մեջ, ավելանցել խմորիչը և լավ խառնել:

Հենց խմորիչը մի փոքր լուծվի, ավելացնել շաքարավազը, աղը և հալեցրած կարագը ու խառնել:

Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել զանգվածի վրա՝ պարբերաբար խառնելով:

Հենց խմորը մի փոքր պնդանա, սկսել ձեռքերով տրորել այն՝  անհրաժեշտության դեպքում ալյուր ավելացնելով:

Խմորը դնել ձեթոթված հատակով ամանի մեջ, ծածկել և 30-40 րոպե թողնել որևէ տաք վայրում, որ հասունանա:

40 րոպե անց խմորը հանել, վրան մի փոքր ալյուր շաղ տալ, ձեռքերի օգնությամբ ուղղանկյունաձև բացել, իսկ այնուհետև գրդնակել:

Գրդնակված խմորից փոքր քառակուսիներ կամ ուղղանկյուններ կտրատել:

Ստացված կտորները միմյանցից մի փոքր հեռու դնել, տոպրակով ծածկել և 5-10 րոպե այդպես թողնել:

Կտորները տապակել նախապես տաքացված ձեթի մեջ:

Պատրաստի բլիթները դնել թղթե անձեռոցիկի վրա, որ ավելորդ ձեթը դուրս գա:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում