Րոպեների ընթացքում կարելի է պատրաստել հետաքրքիր ընթրիք` բյուջետային, գունեղ և չափազանց համեղ: Բանջարեղենային տապակա

Բաղադրիչներ

1 կգ թերխաշած փոքր կարտոֆիլ

1 գլուխ սոխ

1 պղպեղ

5-7 ատամիկ սխտոր

1 ճ/գ կարագ

1 գազար

5-7 չերրի լոլիկ

50 գ պանիր

համեմ

Պատրաստման եղանակը

Սոխը և պղպեղը խորանարդաձև կտրատել, տապակել

Չերրի լոլիկները բաժանել 2 մասի, ավելացնել տապակին, համեմել աղով, սև պղպեղով, թողնել 3 րոպե և վերցնել կրակից

Առանձին թավայի մեջ 1 ճ/գ կարագ դնել ավելացնել մանրացրած սխտոր, տապակել 1 րոպե, ավելացնել քերած գազար, աղ և թողնել 2-3 րոպե

Խաշած կարտոֆիլները բաժանել 2 մասի, ավելացնել գազարին, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել քերած պանիր, մանրացրած համեմ, թողնել 2-3 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում