Բաղադրությունը
- Սպիտակ խմոր
110 գ ալյուր,
90 գ շաքարավազ,
3 հատ ձու,
վանիլին,
1 թեյի գդալ փխրեցուցիչ,
30 գ կարագ:
- Մուգ խմոր
75 գ ալյուր,
90 գ շաքարավազ,
3 հատ ձու,
վանիլին,
1 թեյի գդալ փխրեցուցիչ,
30 գ կարագ,
15 գ կակաո:
- Կրեմ
300 գ կարագ,
450 գ խտացրած կաթ,
վանիլին,
1.5 ճաշի գդալ կոնյակ:
- Օշարակ
120 գ ջուր,
130 գ շաքարավազ,
1 ճաշի գդալ կոնյակ:
Ձևամանը 18 սմ է: 26 սմ-ով պատրաստելու համար հարկավոր է բոլոր բաղադրիչները կրկնակի շատ օգտագործել:
Շերտերը թխել 25-30 րոպե 180-190 ջերմաստիճանում: Ձևամանի հատակին յուղաթուղթ փռել:
Պատրաստման եղանակը
Սկզբում պատրաստել շերտերը: Սպիտակ շերտի համար հարել ձուն և շաքարավազը այնքան, մինչև զանգվածը կփրփրի և կրկնակի ծավալ կունենա:
Ալյուրը մաղով անցկացնել և մաս-մաս ավելացնել: Հետո ավելացնել վանիլինը, փխրեցուցիչը և զգույշ խառնել:
Վերջում ավելացնել հալեցրած, բայց արդեն հովացած կարագը, և կրկին խառնել:
Նույն կերպ պատրաստել մուգ շերտը և թխել:
Արդեն պատրաստի բիսվիթներից յուրաքանչյուրը բաժանել 2 մասի:
Կրեմի պատրաստման համար հարել սենյակային ջերմաստիճանի կարագը, իսկ հետո մաս-մաս ավելացնել խտացրած կաթը: Ավելացնել կոնյակը և վանիլինը, և հարել, մինչև պատրաստի լինելը:
Առանձնացնել կրեմի 1/3 մասը, կակաո ավեալցնել և խառնել: Սա տորթի ձևավորման համար է:
Օշարակը պատրաստելու համար հարկավոր է ջուրը տաքացնել շաքարավազի հետ այնքան, որ շաքարավազը հալչի, բայց ջուրը չեռա: Դրանից հետո սառեցնել զանգվածը, և ավելացնել կոնյակը:
Սկսել հավաքել տորթը, յուրաքանչյուր շերտին օշարակ և սպիտակ կրեմ քսել: Իսկ առանձնացված կրեմը քսել վերջին շերտին կամ տորթը ձևավորել ըստ ցանկության:
Տորթը մի քանի ժամ թողնել սառնարանում, որպեսզի կրեմը և օշարակը ներծծվեն:
Բարի ախորժակ