Լավաշով նախուտեստ
Բաղադրիչներ
15 հատ լոշիկ
1 հատ խաշած հավի կրծքամիս
400 գ քերած պանիր
200 գ տոմատի մածուկ
3 ատամիկ սխտոր
մաղադանոս
1 ճաշի գդալ պապրիկա
1 թեյի գդալ աղ
1 հատ ձու
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը մանր կտրատել:

Ավելացնել մանր կտրատված սոխը, լավ խառնել, վրան ավելացնել նաև ճզմած սխտոր:
Ավելացնել համեմունքները, և լավ խառնել:

Ավելացնել տոմատի մածուկը:

Ձևամանի մեջտեղում դնել փոքրիկ աման:
Լոշիկները բաժանել 2 մասի:
Լոշիկի վրա լցնել քերած պանիրը, այնուհետև պատրաստած միջուկը:

Ոլորել, և դասավորել ձևամանի մեջ:
Ամեն շարքի վրա նոր շարք ավելացնելից, վրան լցնել քերած պանիր:

Վրան քսել հարած ձու:

Եփել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 15 րոպե:
Մատուցելիս վրան ցանել կտրատված մաղադանոս:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: