Բաղադրիչներ
300 գ կլոր բրինձ` կիսաեփ
100 գ երկար բրինձ` կիսաեփ
670 գ թուփ
1 գլուխ սոխ
2-3 ճ/գ տոմատի մածուկ
½ կապ համեմ
200-220 մլ.լ բուսայուղ
1 ճ/գ չոր ռեհան
1 ճ/գ չոր ծիտրոն
1 ճ/գ չոր սամիթ
1 թ/գ կարմիր պղպեղ
1-2 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատել, տապակել և թողնել մինչև ոսկեգույն երանգ կստանա

Ավելացնել կարմիր պղպեղ, չոր ռեհան, ծիտրոն, սամիթ, տոմատի մածուկ

Ավելացնել կիսաեփ բրինձը, լավ խառնել, տապակել ևս 2 րոպե

Ավելացնել մանրացրած համեմ, աղ, լավ խառնել և վերցնել կրակից

Կաթսայի հատակին մի քանի հատ թուփ դնել, ապա փաթաթած տոլման շարել (յուրաքանչյուր տերևի մեջ 1,05 թ/գ խճողակ դնել)

Ափսե դնել արդեն շարած տոլմայի վրա, ավելացնել այնքան ջուր, որ տոլման ամբողջությամբ ծածկվի և դնել միջին ջերմության կրակի վրա 25-30 րոպե

Կարող եք մատուցել կիտրոնով )))

Բարի ախորժակ