Բաղադրությունը (12 կտոր)
- Խմոր
3 հատ միջին մեծության ձու,
100 գ շաքարավազ,
50 գ ձեթ,
100 գ կեֆիր,
+/- 110 գ ալյուր,
40 գ եգիպտացորենի օսլա,
25 գ կակաո,
2 թեյի գդալ մեղր,
1/3 թեյի գդալ սոդա,
1 պտղունց վանիլին,
1 պտղունց աղ:
- Կրեմ
200-250 գ բարձր յուղայնությամբ սերուցք (30%),
80 գ խտացրած կաթ,
40 մլ ջուր:
Պատրաստման եղանակը
Ձուն ջարդել, մեկ պտղունց աղ ավելացնել ու 1 րոպե հարել:
Ավելացնել շաքարավազը ու մոտ 5 րոպե հարել, մինչև փրփրուն զանգված կստացվի:
Այնուհետև ավելացնել ձեթ, կեֆիր, մեղր ու կրկին մի փոքր հարել:
Չոր բաղադրիչները՝ ալյուրը, կակաոն, օսլան, վանիլինը, սոդան, մաղով անցկացնել, մաս-մաս ավելացնել ձվով զանգվածի մեջ և խառնել: (Օսլայի փոխարեն կարելի է ալյուր ավելացնել)
Ստացվում է թույլ խմոր:
Ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, խմորը լցնել մեջն ու տարածել: Յուղաթուղթը կարելի է մի փոքր ձեթոտել կամ ջուր քսել, որպեսզի չշարժվի:
Խմորը թխել 8-9 րոպե 180 ջերմաստիճանում:
Թխված խմորի վրայից յուղաթուղթը հանել, ու թողնել, որ հովանա, իսկ հետո խմորի ծայրերը հավասարեցնել ու ամբողջ խմորը 2 հավասար մասի բաժանել:
Սերուցքը լավ հարել՝ աստիճանաբար ավելացնելով հարիչի արագությունը, այնուհետև ավելացնել խտացրած կաթը, մեղրը ու կրկին հարել, մինչև կայուն ու թեթև զանգված կստացվի:
Կրեմը պատրաստելիս սերուցքը և խտացրած կաթը պետք է սառը վիճակում լինեն:
Կրեմը քսել շերտերից մեկի վրա, վրան մյուս շերտը դնել ու 3 և ավել ժամ թողնել սառնարանում՝ տոպրակով ծածկելով:
Համտեսելուց առաջ կտրել 12 հավասար մասերի:
Բարի ախորժակ