Բաղադրատոմսեր Թխվածքներ

Տնական համեղ թխվածքաբլիթներ րոպեների ընթացքում

Տնական թխվածքաբլիթներ
30 минуты

Բաղադրիչներ

  • 1 հատ ձու
  • 100 գ շաքարավազ
  • 120 մլ ձեթ
  • 0.5 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 200-250 գ ալյուր

Պատրաստման եղանակը

  • Ձուն, շաքարավազը և ձեթը խառնել:
  • Ավելացնել փխրեցուցիչ, մաղված ալյուր և խառնել:
  • Խմոր հունցել: Ստացվում է փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր:
  • Խմորից մի փոքր կտոր պոկել, շրջանաձև բլիթի տեսք տալ, շաքարավազի մեջ թաթախել և դնել նախապես յուղաթղթով ծածկված ջեռոցի ամանի մեջ:
  • Պատառաքաղի օգնությամբ բլիթի վրա նախշ անել:
  • Թխել 8-10 րոպե 200 ջերմաստիճանում: