Ինչպե՞ս կարտոֆիլով տաք սենդվիչներ պատրաստել

Տաք սենդվիչներ
20 րոպե
Շատ համեղ և հագեցնող սենդվիչներ, որոնց պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները միշտ ձեռքի տակ են:

Բաղադրիչներ

  • հաց (բոքոն)
  • 4 հատ կարտոֆիլ
  • 1 հատ սոխ
  • 1 հատ ձու
  • ձեթ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Կարտոֆիլը քերիչով անցկացնել, սոխը մանր կտրատել:
2 Այս բաղադրիչները միավորել, ավելացնել ձու, աղ, պղպեղ և լավ խառնել:
3 Բոքոնը բարակ կտորներով կտրատել:
4 Կարտոֆիլով զանգվածից լցնել հացի կտորների վրա, և այդ զանգվածը դեպի ներքև շրջելով՝ կտորները դնել ձեթով թավայի մեջ:
5 Թավայի կափարիչը ծածկել, և կտորները մոտ 2-3 րոպե տապակել:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում