Տաք ուտեստի ամենագեղեցիկ և տոնական տարբերակը, որի բաղադրատոմսը դուք արդեն ունեք: Լցոնած աղացած միս

Բաղադրիչներ

250 գ խոզի աղացած միս

550 գ հավի աղացած միս

50 գ պաքսիմատ

50 գ պանիր

1 գլուխ սոխ

8 հատ չերրի լոլիկ

200 գ սունկ

1 ճ/գ մայոնեզ

աղ, սև և կարմիր պղպեղ

150 մլ եռման ջուր

Պատրաստման եղանակը

Աղացած մսերը խառնել իրար, ավելացնել պաքսիմատ, աղ, սև և կարմիր պղպեղներ, սիրելի համեմունքները, լավ խառնել և միջին մեծության գնդիկներ ձևել

Սունկը մանր կտրատել, առանց ձեթի տապակել, երբ առաջացած հեղուկը գոլորշիանա, ավելացնել մանրացրած սոխ, թողնել ևս 5 րոպե և վերցնել կրակից

Ստացված խճողակով լցոնել մսագնդերը

Յուրաքանչյուրի վրա փոքրիկ փոսիկ անել, կողային հատվածներին մայոնեզ քսել

Քերած պանիր ավելացնել, իսկ փոսիկի մեջ լոլիկ դնել: Եռման ջուր լցնել կաղապարի մեջ և դնել 230°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում