Բաղադրիչներ
400 գ տավարի խաշած միս
500 գ շամպինյոն
150 գ պահածոյացված եգիպտացորեն
4 հատ մարինացված վարունգ
1 հատ գազար
համեմ
4-5 ճ/գ մայոնեզ
100 մլ ձեթ
½ թ/գ խմելի-սունելի
1 թ/գ համեմի աղացած սերմ
1 թ/գ կարմիր պղպեղ
աղ
Պատրաստման եղանակը
Միսը երկարությամբ, իսկ վարունգը կիսալուսնաձև կտրատել

Գազարն անցկացնել քերիչով և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել եգիպտացորենը, մանրացրած համեմեը և թողնել մի կողմ

Սունկը բաժանել 4 մասի և տապակել (այն պետք է լավ կարմրի)

Կարմրելուց հետո ավելացնել 0,5 թ/գ աղ և թողնել ուժեղ կրակի վրա 2 րոպե

Թողնել սունկը սառչի, ապա ավելացնել աղցանի մյուս բաղադրիչներին

Ավելացնել մայոնեզ, խմելի-սունելի, համեմի աղացած սերմ, կարմիր պղպեղ, աղ և լավ խառնել

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ