Տարբերվող, թեթև և չափազանց հեշտ պատրաստվող: Տավարի լեզվով աղցան

Բաղադրիչներ

1 տավարի լեզու

2 հատ լոլիկ

2 հատ վարունգ

3 ատամիկ սխտոր

համեմ

կծու պղպեղ

3 ճ/գ սոյայի սոուս

2 ճ/գ ձիթայուղ

աղ

Պատրաստման եղանակը

Լեզուն 3 ժամ եփել, ապա բարակ շերտով կտրատել

Լոլիկն ու վարունգը բաժանել միջին չափի կտորների, սխտորը մանրացնել

Բոլոր բաղադրիչները միացնել իրար, ավելացնել համեմ, կծու պղպեղ, սոյայի սոուս, ձիթայուղ, աղ և լավ խառնել

Թողեք 20 րոպե և վայելեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում