Խնձորով թխվածք

Անզուգական նուրբ համ. այս թխվածքը պարզապես կհալչի Ձեր բերանում
Բաղադրիչներ
- 1 կգ խնձոր
- 500 գ շերտավոր խմոր
- 30 գ օսլա
- 30 գ ալյուր
- 150 գ շաքարավազ
- 0.5 հատ լիմոնի հյութ
- 50 գ կարագ
- 0.5 թեյի գդալ դարչին
Պատրաստման եղանակը
- Խնձորները կեղևազրկել և մանր կտրատել:


- Լցնել տարայի մեջ:
- Վրան ավելացնել կես կիտրոնի հյութ, հալեցրած կարագ և լավ խառնել:

- Զանգվածին ավելացնել շաքարավազը, դարչինը, օսլան և ալյուրը, խառնել:

- Շերտավոր խմորը ալյուրով գրտնակել, որ կլորավուն ստացվի:
- Տարայի պատերին բուսայուղ քսել, և խմորը դնել տարայի մեջ:

- Անկյունները հավասարեցնել տարային:

- Լցնել կտրատված խնձորները:

- Հաջորդ շերտի համար շերտավոր խմորը գրտնակել, կտրատել երկարությամբ:
- Այնուհետև ձևավորել վերին շերտը:

- Թխվածքի վրա հալեցրած կարագ քսել և դնել ջեռոցը 180° ջերմաստիճան տաքությամբ 25 րոպե:

- Հանել ջեռոցից, վրան շաքարավազ շաղ տալ, նորից դնել ջեռոցը 10 րոպե:

- Հանել ջեռոցից, վրան ավելացնել շաքարի փոշի, և ահա թխվածքը պատրաստ է:

Բարի ախորժակ
