Տավարի մսով և բանջարեղենով ամենանուրբ ու համեղ ապուրը` ձեր սեղանին

Բաղադրիչներ

700 գ տավարի փափկամիս

500 գ կարտոֆիլ

200 գ գազար

200 գ մարինացված ոլոռ

300 մլ աղացած լոլիկ կամ տոմատի մածուկ

120 գ սոխ

1 ցողուն նեխուր

2 ճ/գ սոյաի սոուս

2 ճ/գ եգիպտացորենի օսլա

1 ատամիկ սխտոր

850 մլ ջուր

մաղադանոս

1 թ/գ շաքարավազ

½ սև պղպեղ

2 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Տավարի միսը, կարտոֆիլը խորանարդաձև կտրատել լցնել թավայի մեջ, ավելացնել կտրտած սխտոր, սոխ, նեխուր, գազարը կտրատել համեմատաբեր մեծ կտորներով

Ավելացնել աղացած լոլիկը, թթու-քաղցր (Worcestershire) սոուս, սև պղպեղ, աղ, շաքարավազ, 800 մլ ջուր

Լավ խառնել,  դնել ուժեղ կրակին, թողնել եռա, այնուհետև կրակը թուլացնել, թողնել 3 ժամ

Ամենավերջում ավելացնել մարինացված ոլոռ, եգիպտացորենի օսլա (բացել 50 մլ ջրով), խառնել, 10 րոպե թողնել թույլ կրակի վրա

Կարող եք զարդարել մաղադանոսով և մատուցել)))

Բարի ախորժակ    

Կիսվել Facebook-ում