Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Տավարի թոքը երբեք այսքան համեղ և հյութալի չեք պատրաստել

Տապակած տավարի թոք
Արագ և հեշտ պատրաստվող տավարի թոք, որը կհալչի Ձեր բերանում:

Բաղադրիչներ

  • 500 գ տավարի թոք
  • 1 հատ սոխ
  • 2 թեյի գդալ աղ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

  • Տավարի թոքը կտրատել՝ ըստ ցանկության:
  • Լցնել տարայի մեջ, վրան աղ ցանել և լավ խառնել:
  • Թույլ կրակի վրա տապակել բուսայուղի մեջ:
  • Սոխը մանր կտրատել և ավելացնել թոքի վրա:
  • Վրան ցանել աղ և պղպեղ՝ ըստ ցանկության:
Բարի ախորժակ: