Տապակած սնկի այսպիսի բաղադրատոմսն ուղղակի անմահական է: Սա կդառնա ձեր ամենասիրելի ուտեստը

Բաղադրիչներ

450 գ շամպինյոն

1/2 գլուխ սոխ

2 ատամիկ սխտոր

մաղադանոս, ուրց

1 ճ/գ կարագ

1 ճ/գ ալյուր

2 ճ/գ սպիտակ գինի

200 մլ հավի արգանակ

աղ

3/4 բաժակ սերուցք

Պատրաստման եղանակը

Սունկը բաժանել 4 մասի, տապակել այնքան, մինչև մի փոքր կարմրի

Ավելացնել կարագ, մանր կտրատած սոխ, թողնել 2 րոպե, ավելացնել մանրացրած սխտոր, ուրց, թողնել ևս 1 րոպե

Ավելացնել ալյուր, սպիտակ գինի, լավ խառնել

Ավելացնել հավի արգանակ, աղ, սերուցք, լավ խառնել և թողնել 2-3 րոպե եռա

Ավելացնել մաղադանոս և վերցնել կրակից

Կարող եք մատուցել)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում