Տանն ունեք տավարի, խոզի կամ հավի լյարդ և մտածում եք, թե ի՞նչ հետաքրքիր ուտեստ պատրաստեք, ահա՛ իդեալական լուծումը։ Լյարդի նրբաբլիթներով ռուլետներ

Բաղադրիչներ

600 գ ցանկացած տավարի աղացած լյարդ

350 մլ կաթ

3 ձու

60 գ ալյուր

3 ճ/գ ձեթ

1 թ/գ աղ

սև պղպեղ

Միջուկի համար՝

250 գ գազար

2 գլուխ սոխ

200 գ սերուցքային պանիր

1 ատամիկ սխտոր

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Աղացած լյարդին ավելացնել 3 ձու, լավ խառնել կամ 1 րոպե հարել

Ավելացնել կաթ, աղ, սև պղպեղ, դարձյալ խառնել կամ հարել 2 րոպե

Ավելացնել ալյուր, խառնել, ավելացնել ձեթ, դարձյալ խառնել և նրբաբլիթների պես տապակել

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել ևս 2 րոպե, համեմել աղով, սև պղպեղով, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 5 րոպե

Վերցնել կրակից, ավելացնել ճզմած սխտոր

Յուրաքանչյուր նրբաբլիթի վրա սերուցքային պանիր քսել, երկարությամբ լցնել ստացված տապակը և ռուլետի պես փաթաթել

Բաժանել 2 մասի և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում