Բաղադրիչներ
1 դդում
210 գ շաքարավազ
2 ձու
125 մլ ձեթ
225 գ ալյուր
2 թ/գ սոդա
1 թ/գ փխրեցուցիչ
1 թ/գ դարչին
1/2 թ/գ կոճապղպեղ
1/4 թ/գ աղ
1/4 թ/գ մշկընկույզ
2 ճ/գ դդմի կորիզ
Կաղապարի չափը՝ 23*23 սմ
Պատրաստման եղանակը
Դդումի վրա անցքեր անել և մոտ 1 ժամ դնել ջեռոցում
Հանել միջուկը, բլենդերով հարել, 10 րոպե թողնել սառնարանում
Ավելացնել շաքարավազ, ձու, լավ խառնել, ավելացնել ձեթ և լավ խառնել
Ալյուրին ավելացնել սոդա, փխրեցուցիչ, դարչին, կոճապղպեղ, աղ, մշկընկույզ և լավ խառնել
Ավելացնել դդմի պյուրեն, լավ խառնել
Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, լցնել ստացված զանգվածը, ավելացնել դդմի կորիզ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ