Վրացական խոհանոցի լավագույն ուտեստներից մեկը, որը չսիրել պարզապես անհնար է: Վրացական «Կուչմաչի»

Բաղադրիչներ

300 գ հավի սիրտ

300 գ հավի լյարդ

300 գ հավի փորոտիք

800 գ սոխ

1 գլուխ սխտոր

150 մլ սպիտակ գինի

300 մլ արգանակ կամ ջուր

աղ

1 թ/գ համեմի աղացած սերմ

½ թ/գ սխտորի փոշի

½ թ/գ կարմիր քաղցր պղպեղ

½ թ/գ խմելի-սունելի

½ թ/գ պղպեղների խառնուրդ

համեմ

նռան հատիկներ

կծու պղպեղ` ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Մսի տեսականին 4-5 րոպե տապակել, ավելացնել սպիտակ գինի, արգանակ կամ եռման ջուր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 35-40 րոպե

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի, խմելի-սունելի, պղպեղների խառնուրդ և թողնել ևս 1 րոպե

Ավելացնել մանրացրած սխտոր, կծու պղպեղ, տապակած սոխը, աղ` ըստ անհրաժեշտության, խառնել, թողնել 5 րոպե, ապա ծածկել կափարիչն ու թողնել ևս 10 րոպե

Ավելացնել մանրացրած համեմ, նռան հատիկներ, անջատել կրակը, թողնել 5 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում