Վստահ եմ, որ այս բաղադրատոմսով դուք դեռ չեք պատրաստել։ Շտապեք դարձնել ձեր ընթրիքի սեղանն էլ ավելի ախորժելի՝ պատրաստելով այս բանջարեղենով և երշիկով ռուլետը

Բաղադրիչներ

2 լավաշ

200 գ կաղամբ

100 գ երշիկ

2 խաշած ձու

2 թթու վարունգ

մայոնեզ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կաղամբը բարակ կտրատել, ավելացնել խորանարդաձև կտրատած թթու վարունգ, ձու, երշիկ, մի պտղունց աղ, սև պղպեղ, 2 ճ/գ մայոնեզ և լավ խառնել

Լավաշի վրա մայոնեզ քսել, դնել 2-րդ լավաշը, լցնել ստացված զանգվածը, հավասարապես տարածել և ռուլետի պես փաթաթել

բաժանել 2 մասի, դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Կտրատեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում