Բաղադրիչներ
Խմորի համար`
2 ձու
80 գ շաքավազ
150 գ կարագ
մի պտղունց աղ և վանիլին
320 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
50 մլ կաթ
Միջուկի համար`
3 լիմոն
2-3 խնձոր կամ նարինջ
30 գ եգիպտացորենի օսլա
200 գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Ալյուրը, փխրեցուցիչը, շաքարավազը, աղը, վանիլինը խառնել իրար, ավելացնել կարագ (սառը վիճակում քերիչով անցկացնել), և տրորել, մինչև ստացվի ավազի պես զանգված
Խմորի կենտրոնում փոսիկ անել, կոտրել ձուն, լցնել կաթ և խմոր հունցել (պետք է ստացվի չկպչուն, փափուկ խմոր)
Խմորը կիսել, մեկ մասը դնել պոլիէթիլենի մեջ, դնել սառցարանում
Կաղապարի մեջ (20*30) սննդային թուղթ փռել, ձեթ քսել, խմորի 2-րդ կեսը, տարածել կաղապարի երկայնքով և դնել սառնարանում՝ մինչ միջուկի պատրաստ լինելը
Միջուկի համար` կաթսայի մեջ քերել կիտրոնի կեղևի միայն դեղին շերտը, իսկ միջուկը բլենդերով կամ մսաղացավ մանրացնել, ավելացնել կեղևին
Խնձորը կեղևահան անել, քերիչով անցկացնել և ավելացնել կիտրոնին
Ավելացնել շաքարավազ, օսլա, լավ խառնել և դնել կրակին, անընդհատ խառնել մինչև թանձրանա և եռա
Սառցարանից հանել խմորը, մի փոքր քերել կաղապարում տեղավորած խմորի վրա. ավելացնել լիմոնով միջուկը
Մնացած սառը խմորը քերել, ավելացնել լիմոնի վրա, դնել նախապես 180°C տաքացրած ջեռոցում 35-40 րոպե
Շաքարի փոշի ցանեք և մատուցեք )))
Բարի ախորժակ