Աղցաններ Բաղադրատոմսեր

Վարունգով այս աննման աղցանը, տպավորում է անգամ մեկ պատառից

Վարունգով աղցան
Համեղ աղցանները երբեք շատ չեն լինում: Ամառային թեթևություն հաղորդող համեղ աղցան Համեղ խոհանոցից:

Բաղադրիչներ

  • 3 հատ վարունգ
  • 1 հատ գազար
  • կանաչ սոխ
  • 5-6 ատամիկ սխտոր
  • 1 ճաշի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
  • 30 մլ բուսայուղ
  • 1 ճաշի գդալ սոյայի սոուս
  • 1 ճաշի գդալ խնձորի քացախ

Պատրաստման եղանակը

  • Վարունգը երկարությամբ կտրատել:
  • Սոխը մեծ կտորներով կտրատել:
  • Գազարը անցկացնել կորեական աղցանի համար նախատեսված քերիչով:
  • Սխտորը ճզմել աղցանի վրա:
  • Բուսայուղը տաքացնել, ավելացնել պապրիկան, լավ խառնել մինչև լուծվի: Ավելացնել աղցանին:
  • Ավելացնել սոյայի սոուսը և քացախը, և լավ խառնել:
  • Թողնել սառնարանում 2 ժամ:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: