Բաղադրությունը
Խմոր
400-450 գ ալյուր,
2 հատ ձու,
6 ճաշի գդալ կաթ,
200 գ շաքարավազ,
100 գ կարագ,
50 գ կակաո,
1 թեյի գդալ սոդա,
3 ճաշի գդալ մեղր:
Կրեմ
400 մլ կաթ,
2 հատ ձու,
150-200 գ շաքարավազ,
200-250 գ կարագ,
10 գ վանիլին,
40 գ օսլա:
Ջնարակ
50 գ կարագ,
100 գ շաքարավազ,
75 մլ կաթ,
30 գ կակաո:
Պատրաստման եղանակը
Ալյուրի կեսը և կակաոն մաղով անցկացնել:
Առանձին թավայի մեջ ձուն և շաքարավազը միասին հարել, տրորել, ավելացնել մեղր, կաթ և փափուկ մեղր: Այս բաղադրիչները լավ խառնել և դնել միջին կրակին՝ անընդհատ խառնելով:
Երբ շաքարավզը և կարագը կհալչեն, ավելացնել սոդան և և արագ խառնել: Այսպես ևս 2-3 րոպե խառնել:
Այնուհետև թողնել, որ մի քիչ հովանա և սկսել մաս-մաս ավելացնել ալյուրով և կակաոյով զանգվածի վրա:
Սկզբում ստացված զանգվածը խառնել գդալով, իսկ հետո երբ կպնդանա, խմորը ձեռքերով լավ տրորել՝ զուգահեռ ավելացնելով ալյուրի մնացած մասը:
Ստացվում է փափուկ, էլաստիկ և մի փոքր ձեռքերին կպչող խմոր:
Պատրաստի խմորը բաժանել 8-9 հավասար մասերի և գնդեր պատրաստել: Գնդերը ծածկել սննդային տոպրակով, իսկ գրտնակելիս գնդերով ամանը դնել տաք ջրով լի թավայի վրա, որպեսզի խմորը գրտնակելը հեշտ լինի:
Խմորը գրտնակել և կտրել ձևամանին համապատախսան (22-24սմ): Կողքից ավելացած մասերը ևս պետք է թխել վերջում թխվածքը ձևավորելու համար:
Գրտնակված խմորը պատառաքաղով ծակծկել, ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, խմորը դնել վրան և թխել 180 ջերմաստիճանում 5-7 րոպե:
Այսպես պատրաստել մնացած մյուս գնդերը:
Պատրաստի շերտերը թողնել, որ հովանան:
Կրեմը պատրաստելու համար օսլան, շաքարավազը, վանիլինը և ձուն լցնել թավայի մեջ, լավ խառնել, այնուհետև խառնելուն զուգահեռ ավելացնել տաք (բայց ոչ եռման) կաթը: Զանգվածը խառնել այնքան, մինչև միասեռ կստացվի, այնուհետև դնել կրակին ու անընդհատ խառնել, մինչև կխտանա ու կսկի եռալ:
Կրեմը լցնել ամանի մեջ, վրան ծածկել սննդային տորպրակով և թողնել, որ հովանա: Պետք է գա սենյակային ջերմաստիճանի:
Կարագը հարել 5-6 րոպե, իսկ հետո առանց հարիչը անջատելու գդալ-գդալ ավելացնել եփված կրեմը ու հարել:
Ջնարակը պատրաստելու համար շաքարավազը, մաղված կակաոն և կաթը լցնել թավայի մեջ, լավ խառնել ու դնել թույլ կրակին: Հենց զանգվածը սկսի խտանալ, ևս 2-3 րոպե եփել ու անջատել: Տաք ջնարակի մեջ ավելացնել կարագը ու խառնել, որ հալչի, իսկ հետո թողնել, որ հավանա:
Թխվածքը հավաքել հետևյալ կերպ. յուրաքանչյուր շերտին կրեմ քսել, վերջին շերտին լցնել դեռևս տաք/գոլ ջնարակը և զարդարել փշրանքներով:
Բարի ախորժակ